Sunday, April 10, 2011

Թուրքիայի հայերը պաշտպանում են նոր սահմանադրություն ունենալու կառավարության ծրագիրը

News.am. 9-4-2011- Թուրքիայի ոչ մահմեդական մտավորականության ներկայացուցիչները պաշտպանում են Թուրքիայի կառավարության` գործող սահմանադրությունը նորով փոխարինելու ծրագիրը: Նրանք հայտարարել են, թե ցանկանում են պաշտպանված լինել երկրի հիմնական օրենքով, ոչ թե ապավինել Լոզանի պայմանագրին: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman օրաթերթը:
Նրանց կարծիքով` Թուրքիայում սոցիալական խաղաղությունը պետք է ապահովվի լավ սահմանադրությամբ, ոչ թե հնացած պայմանագրով: Հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Կոպտաշն ասել է, թե ոչ մահմեդական փոքրամասնությունը չի ցանկանում, որ իրենց իրավունքները երաշխավորվեն օտարերկրյա պետությունների կողմից, քանի որ դա բացասական հետեւանքներ է ունենում Թուրքիայում:
Ոչ մահմեդական փոքրամասնությունները Թուրքիայում չեն ուզում դիտվել որպես «արտաքին սուբյեկտներ, որոնց իրավունքները պաշտպանվում են Լոզանի պայմանագրով»,- ասել է գրող եւ լրագրող Մարգար Եսայանը: «Ավելին չենք ուզում, մենք ցանկանում ենք լինել Թուրքիայի սովորական քաղաքացիներ: Դառնալ մի պետության քաղաքացիներ, որի հետ չենք կարողացել մոտ լինել մինչ օրս»,-ասել է նա:
Եսայանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան համարձակ քայլ է ձեռնարկել` ոչնչացնելու այն մտայնությունը, թե ոչ մահմեդականները «ներքին թշնամի» կամ «գործակալ» են:

No comments: