Saturday, April 2, 2011

Առավոտ». «Դրո» կառույցը եւ Նաիրի Հունանյանը ունեին իշխանափոխության ծրագրեր

News.am. 2-4-2011- «Առավոտ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. «Եթե ես երբեմն չեմ հասկանում Հայ ազգային կոնգրեսին, ապա հաստատ ավելի քիչ եմ հասկանում դրա այն քննադատողներին, որոնք «արմատականության» եւ «վճռականության» կոչեր են անում։ Ընդ որում, չի բացահայտվում, թե որն է այդ «վճռական մարտավարության» էությունը։
Երբ ասում են՝ «ոչ ընտրություններին», «իշխանափոխության հասնենք առանց ընտրությունների», ես դա լավ չեմ ընկալում։ Ապա ինչպե՞ս։ «Դրո» կառույցը եւ Նաիրի Հունանյանը ունեին իշխանափոխության այլ ծրագրեր, բայց դրանք, բարեբախտաբար, հասարակության մեծամասության կողմից չեն ընդունվում։ Իհարկե, բողոքական զանգվածի մեջ միշտ եղել են եւ կան մարդկանց խմբեր, որոնք ասում են՝ «սրանց պետք է վառել, ոչնչացնել» եւ այլն, սակայն ոչ մի քաղաքական ուժ չի ուզում իսկապես հայտնվել լուսանցքում։ Իսկ որպես կանոն, ժամանակակից աշխարհում իշխանությունը (լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ, դեմոկրատական կամ բռնապետական) ձեւավորվում է արդար կամ անարդար ընտրությունների միջոցով»:

No comments: