Կոսովոյում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվել է ազգությամբ թուրք Սյուզան Նաբըրդալըի թեկնածությունը։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթը։
«Դաշինք հանուն նոր Կոսովոյի» կուսակցությունից կին պատգամավոր Նաբըրդալը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում անելու է հնարավորինը ժողովրդավար և բազմաէթնիկ Կոսովո ստեղծելու համար, որտեղ բոլոր էթնիկական հանրույթները կապրեն հավասարազոր իրավունքներով։
«Ես հպարտ եմ, որ առաջին կին և ազգությամբ թուրք թեկնածուն եմ, ով մասնակցելու է Կոսովոյի նախագահական ընտրություններին»,– հայտարարել է Նաբըրդալըն։
Սյուզան Նաբըրդալը Ստամբուլում նախկին Հարավսլավիայի հյուպատոս Բեյթո Նաբըրդալըի դուստրն է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոսովոյի նորընտիր նախագահ Բեջետ Պակոլլին հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ Կոսովոյի Սահամանադրական դատարանը չեղյալ էր հայտարարել փետրվարին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։
Պակոլլին, ով Կոսովոն ղեկավարեց ընդամենը 35 օր, նույնպես մասնակցելու է նախագահական ընտրություններին։

No comments:
Post a Comment