Monday, April 11, 2011

Թուրքիան եւս մեկ արշավ է պատրաստում դեպի Գազայի հատված

News.am. 10-4-2011- Թուրքիայում շարունակվում են ինտենսիվ կերպով պատրաստվել դեպի Գազայի հատված հերթական ծովային արշավին, որն իրականացվում է իսլամական IHH կազմակերպության հովանու ներքո:
IHH –ի ղեկավար Բուլթան Էլդերիմը հայտարարել է, թե թուրքական ինտիֆադան կշարունակվի «ցամաքում, ջրում եւ օդում այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրվել երուսաղեմյան Ալ Աքսա մզկիթի տարածքը»: «Մարմարիս» նավի վրա զոհվածներին նա համարել է «շեհիդներ, ովքեր ընկել են համաշխարհային սիոնիզմի դեմ պայքարում» եւ խոստացել է շարունակել պայքարը «Թել Ավիվի հանցավոր ռեժիմի դեմ», գրում է nashe.orbita.co.il-ը:
Էլդերիմը հայտարարել է, որ մոտ ժամանակներս IHH –ն մտադիր է ձեռք բերել բեռնատար ինքնաթիռ, որը թռիչքներ կիրականացնի Գազայի հատվածի օդային տարածքում:
Հիշեցնենք, որ մայիսի 31 –ին մեկ տարի կլրանա այն օրից, երբ հումանիտար բեռով Գազայի հատված շարժվող թուրքական «Մարմարիս» նավը կանգնեցվել էր Իսրայելի ջրային տարածքի սահմանին: IHH –ի գրոհայինների եւ իսրայելցի զինվորների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, որի արդյունքում եղել էին նաեւ զոհեր:

No comments: