Monday, April 11, 2011

ԿՐԿԻՆ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՄԱՍԻՆ

Մեթյու Բրայզայի նկատմամբ հայ հասարակայնության դժգոհության վերաբերյալ lragir.am-ին տված իմ հարցազրույցի վերաբերյալ տարբեր արձագանքներ են եղել, ուստի ճիշտ կլինի շարունակել այս թեման:
Հնարավոր է, որ առավել հետաքրքրված ընթերցողներն ուշադրություն են դարձրել, որ այդ հարցազրույցում ես չեմ շոշափել այնքան Բրայզայի, որքան ԱՄՆ քաղաքականության նկատմամբ հայկական քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու խմբերի վերաբերմունքը, որն առավել կարևոր թեմա է, քան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի գործողությունների քննարկումը: Որքան էլ, որ տարօրինակ է, 2 տասնամյակի ընթացքում Հայաստանում այդպես էլ նույնիսկ մոտավոր չեն մշակվել Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության խնդիրները Թուրքիայի, Իրանի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ: Այդուհանդերձ, ԱՄՆ արտաքին քաղաքականության այդ բոլոր ուղղություններն առավել քան կարևոր են Հայաստանի և նրա անվտանգության խնդիրների համար: Ժամանակ առ ժամանակ Հայաստանում ստեղծվում են որոշ հետազոտական-վերլուծական կազմակերպություններ, որոնք, որպես կանոն, լուծում են արտաքին շահագրգիռ սուբյեկտների խնդիրները, սակայն՝ ոչ մի դեպքում երկրի առջև կանգնած խնդիրները:
Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը ԱՄՆ ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ որոշակի պատկերացումների կազմումն է, որը հիմնավորված է ոչ միայն Հայաստանի շահերով, այլ նաև նրանով, որ 1,5 միլիոն հայեր դարձել են ամերիկյան ազգի մաս: Ամերիկյան վարչակազմի և իսթեբլիշմենթի գործունեության մեջ շատ բաներ կան, որոնցով պետք է որ ավելի մանրամասն հետաքրքրվեին հայ պաշտոնատար անձինք, ԱՄՆ հայկական հասարակական կազմակերպությունները: Արդեն վաղուց առաջացել է այն բանի ընկալումը, որ ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունները պետք է խնդիրների ավելի լայն շրջանակով զբաղվեն: Օրինակ, փաստացի ոչինչ արված չէ հակահայ գործունություն ծավալած մի շարք հեղինակների նկատմամբ, որոնք հանդես են գալիս որպես ԱՄՆ առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ: Դա հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ում սկսել են ավելի պակաս նշանակություն ունեցող կազմակերպություններ հայտնվել, որոնք որոշ կոնկրետ նպատակներ են հետապնդում: Դրա հետ մեկտեղ, հայկական խմբերը նախընտրում են զբաղվել մեկ դիվանագետի ճակատագրով, ով բավական լուրջ ծառայողական կենսագրություն ունի, որտեղ կան մի շարք նախաձեռնություններ, որոնք անկասկած դրական նշանակություն ունեն Հայաստանի համար:

Հայաստանի ԱԳՆ աշխատակիցները պետք է հիշեն, թե ինչպես մի քանի տարի առաջ որոշ քիչ հասկանալի պատճառներով Հայաստանը հայտնվեց պետությունների «սև ցուցակում», որոնք աջակցում են ահաբեկչությանը, և շնորհիվ Բրայզայի օպերատիվ պահելաձևի, մեր երկիրը դուրս բերվեց այդ ցուցակից: Բրայզան անմիջական և բավական ակտիվ մասնակցություն է ունեցել այն բանում, որ ԱՄՆ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել 2008 թ Ադրբեջանի կողմից առաջ քաշված «տարածքային ամբողջականության» բանաձևի դեմ: 2009 թ մայիսին Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանիպման ժամանակ հենց Բրայզայի դիրքորոշումը թույլ տվեց խուսափել իրադարձությունների անցանկալի շրջադարձից և բանակցային գործընթացը վերադարձնել սովորական և կանխատեսելի շրջանակներ: Ներկայում էլ ամենաթարմ վկայությունն է Բրայզայի նախազգուշացնող դիրքորոշումը ղարաբաղյան երկնքում քաղաքացիական ինքնաթիռներ խփելու Ադրբեջանի մտադրության վերաբերյալ: Այսպես թե այնպես, Բրայզան Բաքվում, առավել, քան Հայաստանում, մեղադրվում է, և դրա համար կա իրական պատճառ, այն, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում իրականացնում է իր առաջնային խնդիրը՝ թույլ չտալ նոր պատերազմ, որը, ի դեպ, կապ ունի նաև Վրաստանի հետ: Այսինքն, իմ արտահայտությունն այն մասին, որ Բրայզան չէ, որ Վաշինգտոնում հարցեր է լուծում, և ճիշտ է, և ոչ այնքան: Նա կարևոր տեղ է զբաղեցրել ԱՄՆ արտաքին քաղաքականության թիմում և պատահական չէ, որ նրան թողել են վարչակազմում կուսակցական կազմի փոփոխությունից հետո:

Ես ծանոթ եմ մոտ 600 փորձագետների հետ, սկսած ձախ լիբերալներից և տրոցկիստներից մինչև բողոքական ֆունդամենտալիստներ և ռելիկտային կոնֆեդերատներ, ովքեր աշխատում կամ նախկինում աշխատել են հնարավոր բոլոր հաստատություններում: Հանդիպել եւ շփվել եմ ամերիկացիների, ովքեր աշխատում էին Արևմուտքի և Արևելքի տարբեր շրջաններում: Դա ինչ-որ չափով պատերացում տվեց, թե ինչքան բազմազան ու տարբեր է Ամերիկան և որքան դժվար պետք է լինի աշխատանքը այդ երկիրւ հասկանալու համար, որի քաղաքականությունն ապագայում կդառնա ավելի «բազմասուբյեկտ» ավելի ադապտային:

ԱՄՆ-ն միշտ և ամենուր գործընկերների կարիք ունի, և այդ հանգամանքը, որն ամերիկացիները երկար ժամանակ մեծամասամբ անտեսել են, դարձել է այդ պետության քաղաքականության կորևոր գործոն: Ինչպես կարելի է ամբողջությամբ կամ նշանակալի չափով ընդունել ԱՄՆ քաղաքականությունը, եթե այսօր ամերիկացիների մեծ մասն այն չի ընդունում: ԱՄՆ-ն մտել է է իր պատմության և քաղաքականության անցումային շրջան, և նրա քաղաքականության մեջ շատ դրական բաներ կան նույնիսկ այն պետությունների ու ազգերի համար, որոնք Վաշինգտոնի կողմից, մեղմ ասած, ոչ բարեկամ են հայտարարվել, իսկ այն պետությունները, որոնք ԱՄՆ ռազմավարական գործընկերների կարգավիճակում են, ճաքեր են տալիս: Այսպես թե այնպես, մենք ստիպված ենք ավելի առարկայական զբաղվել ԱՄՆ քաղաքականության ուսումնասիրությամբ, որովհետև առայժմ միայն այս պետությունն է, որ փրկում է աշխարհը իրական քաոսից, թույլատրելով շատերին շաղակրատել չարիքի աղբյուրի և բրուտալության տարածողի մասին:

Ինչ վերաբերում է Բրայզային անձնապես, ապա նա, անկասկած, վաղուց վեր է բարձրացրել իր ֆորմալ կարգավիճակից և դարձել է ոչ միայն ֆունկցիոներ ու դիվանագետ, այլև թերեւս բարձրակարգ քաղաքական գործիչ: Լավ կլիներ նրան Երևան հրավիրել որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան և որպես ամերիկյան երևելի քաղաքական գործիչ:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: