Monday, April 11, 2011

Այսօրվանից Ֆրանսիայում արգելվում է մուսուլմանական փարաջան

HayNews.am. 11-4-2011- Այսօրվանից Ֆրանսիայում ուժի մեջ է մտնում մուսուլմանական գլխաշորի` հիջաբի կամ փարաջայի արգելանքը: Օրենքը, որ ընդունվել է իշխող «Միություն` հանուն ժողովրդական շարժման» կուսակցության կողմից, նախատեսում է 150 եվրոյի չափով տուգանք բոլոր այն կանանց համար, ովքեր փողոցում և հասարակական վայրերում կհայտնվեն նմանատիպ գլխաշորերով: Օրենքի ամենավառ կողմնակիցն է հանդիսանում երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով բազմիցս կրկնել է, թե «նման ծածկոցները ոտնահարում են կանանց իրավունքները»: Բայցի այդ, ըստ ֆրանսիացի օրենսդիրների, ամբողջովին փակ այդ հագուստները առաջ են բերում նաև անվտանգության խնդիրներ:

No comments: