Saturday, April 2, 2011

Թմրամիջոցների մաքսանենգությունը ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում

Diplomat.am . 1-4-2011-2011 թ. մարտի 30-ին տեղի ունեցած ՀՀ դատախազության կոլեգիայի աշխատանքային նիստում խոսելով պօրինի և կեղծ ձեռնարկատիրության, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների մասին` գլխավոր դատախազը նշեց, որ վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել և կատարվում թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ և արձանագրված դեպքերի ու բացահայտումների աճը ուղղակիորեն վկայությունն են կատարված դրական աշխատանքի:

Գլխավոր դատախազը միաժամանակ մանրամասնեց, որ արձանագրված դեպքերի աճը, չի կարող միանշանակ դիտարկվել որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճի ցուցանիշ, այլ հակառակը, թմրամիջոցների մաքսանենգությունը և ապօրինի շրջանառությունը լատենտային հանցագործություններ են և դրանց բացահայտման աճը միմիայն դրանց դեմ պայքարի արդյունքի դրական ցուցանիշի վկայությունն է:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ամփոփելով քննարկումները հանձնարարեց վերոնշյալ բոլոր հարցերի վերաբերյալ պատրաստել և համապատասխան գերատեսչություններին ուղարկել միջնորդագրեր` վերհանված խնդիրներին համարժեք լուծումներ ապահովվելու համար:

No comments: