Sunday, April 10, 2011

Թուրքիան սուտ զեկույցների գծով հավասարը չունի. Ռաքել Դինք

News.am. 9-4-2011- Թուրքիայի հայտնի Բիլգի համալսարանում «Խաղաղության նախաձեռնություն»-ի կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել 2007-ին Ստամբուլում սպանված «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ «Ստեղծել խաղաղություն» անունը կրող կոնֆերանսի ընթացքում Ռաքել Դինքը ելույթ է ունեցել թուրքերենով, քրդերենով եւ հայերենով՝ նշելով, որ Թուրքիայում ենթարկվում է ճնշումների՝ թե քրիստոնյա, թե հայ լինելու համար։
«Երկրում առկա իրավիճակի մասին գիտեն բոլորը, սակայն ոչ ոք ոչինչ չի անում։ Ամուսինս փորձեց մի բան փոխել, սակայն նրան վերացրեցին։ Ցավոք, բոլորը չեն կարողանում ապրել այս երկրում։ Մյուսի նկատմամաբ նախանձը, ատելությունը մեզ ավելի են նվաստացնում»,-ասել է Ռաքել Դինքը՝շեշտելով, թե սուտ զեկույցների գործում Թուրքիայից ավելի վարպետ երկիր չկա։

No comments: