Monday, April 11, 2011

Իրանում լյարդի քաղցկեղի դեմ բնական հումքով պրեպարատ է արտադրվել

News.am. 10-4-2011- Իրանում բուսական հումքից պատրաստվել է լյարդի քաղցկեղի դեմ դեղորայքային «Hesa-A» պրեպարատը, հաղորդում է ISNA գործակալությունը:
Դեղորայքն արտադրող «Սիմնուր Հեքմաթ» գիտական կենտրոնի տնօրեն Ռզաիզադեն հայտարարել է, թե « Hesa-A»-ն բնական կենսբանական միջոց է եւ քիմիական վնասակար ազդեցություն չունի:
Նրա խոսքով` վեց ամսվա ընթացքում դեղորայքը փորձարկվել է լյարդի քաղցկեղով տառապող 70 հիվանդների շրջանում եւ շատ լավ արդյունք է տվել: Դեղորայքը պատրաստվել է դոկտոր Ամիրուլա Ահմադիի 20-ամյա գիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա:
Պրեպարատի փորձարկման արդունքները հրապարակվել են Integrative Cancer Therapies ամսագրում:

No comments: