Saturday, April 2, 2011

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

«Լրագիր» 1-4-2011- Ադրբեջանը ուժ չի կիրառել եւ չի կիրառի քաղաքացիական օբյեկտների դեմ, ի տարբերություն Հայաստանի, որը հայտնի է դարձել քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկությամբ ու պատերազմով, այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը, տեղեկացնում է Trend-ը:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի մի շարք պատգամավորներ ու հասարակական կազմակերպություններ կոչ են արել խփել առաջին ինքնաթիռը, որը վայրէջք կկատարի Ստեփանակերտի օդանավակայանում, եւ որի մեջ կլինի Սերժ Սարգսյանը: Ումիդ կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ի նշան ավիաչվերթի բացման պետք է խփի այդ ինքնաթիռը:

No comments: