News.am. 2-4-2011- Պաշտոնական Թբիլիսին Վրաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ տարածքների կորուստի մասին խոսելը սխալ է համարում, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն, խորհուրդ է տալիս շուտափույթ որոշումներ չկայացնել, եւ սպասել սահմանի սահմանազատման վերաբերյալ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսված բանակցությունների արդյունքներին:
«Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի վերաբերյալ բանակցությունները ընթացքի մեջ են եւ համապատասխան հանձնաժողովը բավականին ակտիվ է գործում: Մինչեւ աշխատանքի ավարտը դեռ վաղ է խոսել, թե որ մասն է պատկանում Վրաստանին, եւ որը` Ադրբեջանին»,-գործակալությանը հայտնել է ԱԳ նախարարի տեղակալը:

No comments:
Post a Comment