Saturday, April 2, 2011

ԳՈՐԾՈՒՆՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՓՈՂԸ

«Լրագիր» Վերջին օրերին հայկական մամուլը գրում էր Փարիզյան սուրճ ընկերության սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի Աշխեն Գործունյանի եւ պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի միջեւ գումարային հարցերի մասին: Ըստ տեղեկությունների, պատգամավորը գումար է եղել պարտք գործարարին: «Իրենք ինձ փող են պարտք, ուզում եմ, որ իմ փողերը տան, ուրիշ ոչ մի բան: Ես չեմ ուզում, որ Հայաստանում նրա պես երեսփոխան լինի»,- ասել էր Գործունյանը, ավելացնելով, որ պատգամավորը Մոսկվայից զանգահարել ու սպառնացել է իրեն:
Մեր տեղեկություններով, մամուլում այս հարցի բարձրաձայնումից հետո Զոհրաբյանը վերադարձրել է այդ գումարը Գործունյանին:

No comments: