Saturday, April 2, 2011

Ադրբեջանի կառավարող կուսակցությունը երիտասարդությանը կոչ է անում «սթափվել»

PanARMENIAN.Net – 1-4-2011- «Ադրբեջանի ժողովուրդն օժանդակում է նախագահի և կառավարության վարած քաղաքականությունը»,- լրագրողներին է հայտնել ՊԵԱ փոխնախագահ, կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը: Նա նշել է, որ մութ, կեղտոտ ուժերին ծառայող երիտասարդությունը պետք է սթափվի: «Ադրբեջանի երիտասարդությունը չպետք է թույլ տա, որպեսզի իրեն օգտագործեն որպես այլ մտադրությունների իրականացման միջոց, պետք է Ադրբեջանի պետության և ժողովրդի հետ լինի: Շատ ցավալի կլիներ, եթե ադրբեջանական երիտասարդությունը, թեկուզ նրա փոքր մասը մութ ուժերի շահերին ծառայեր»,- ընդգծել է Ահմեդովը, հաղորդում է ԱՊԱ-ն:

No comments: