Friday, April 1, 2011

Թուրքիան չի կարող կորցնել Ադրբեջանը` հանուն Հայաստանի հետ հարաբերությունների

Diplomat.am. 31-3-2011- Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ «կորցնել Ադրբեջանը` հանուն Հայաստանի հետ հարաբերությունների», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է հայկական ԶԼՄ-ներին, որ Թուրքիան չի կարող կորցնել Ադրբեջանը` հանուն Հայաստանի հետ հարաբերությունների: Այդ հայտարարությունն արվել էր Ստամբուլում տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում:
Պատասխանելով հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրի մասին հարցին` Դավութօղլուն հայտարարել է. «Իրականում մեր և Հայաստանի միջև կապերը սկսվել են 2005 թ., երբ մեր կառավարությունը ամբողջ աշխարհին հայտարարել է իր թափանցիկության և «Հայաստանի հետ զրո խնդիր» իր քաղաքականության մասին: Հայկական կողմի հետ մեր բանակցությունները 3 նպատակ էին հետապնդում. բացելով սահմանները և հաստատելով դիվանագիտական հարաբերություններ` ուղիղ և անուղղակի հարաբերություններ ստեղծել Թուրքիայի և Հայաստանի, թուրքերի և հայերի միջև», - հայտարարել է նա:

No comments: