Մարտի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյին:
Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության, հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, Շվեյցարիայի հայոց թեմին և հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի Համադաշնության նախագահին ներկայացրեց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Հայ Առաքելական եկեղեցու խորհուրդը օրերս նամակ էր հղել կաթողիկոսին, որում իր անհամաձայնությունն էր հայտնել Շվեյցարիայում թեմ հիմնելու եւ Մեսրոպ Պարսամյանին նշանակելու կապակցությամբ:

No comments:
Post a Comment