Saturday, April 2, 2011

Ադրբեջանում սկսել են «իրար միս ուտել»

HayNews.am. 2-4-2011- Ադրբեջանում աստիճանաբար լարվում է ներքաղաքական իրավիճակը: Կառավարող «Ենի Ադրբեջան» կառավարող կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է ընդդիմադիր «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցություններին` դրսի «հակաադրբեջանական ուժերի» պատվերը կատարելու և նրանց ծառայելու մեջ: Այսօր այդ երկրում սպասվում է ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաք, որին ընդառաջ արդեն իսկ սկսել են ձերբակալությունները:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հինգշաբթի օրը ձերբակալվել են ընդդիմության երեք երիտասարդ ակտիվիստներ, որոնք 5-10-օրյա վարչական կալանքի են դատապարտվել` «հասարակական կարգը խախտելու» եւ «ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու» համար։

No comments: