«Լրագիր» 1-4-2011- Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում քիչ էր մնում խնդրեր, որ ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլի 24-ին արտասանի ցեղասպանություն բառը: Համենայն դեպս, եթե որեւէ երկրի նախագահ հայտարարում է, որ իր ժողովուրդը սպասում է եւ կսպասի, մինչեւ մեկ այլ երկրի նախագահ արտասանի այս կամ այն բառը, դա ոչ այլ ինչ է` քան արտասանելու խնդրանք, թեկուզ եւ չի հնչել “խնդրում եմ” բառը:
Իսկ ինչու է Սերժ Սարգսյանն այդպես խնդրում Օբամային: Այստեղ թերեւս կարեւոր է, թե ում ներկայությամբ է նա խնդրում` Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի: Դա այն Կալմի-Ռեյն է, ում միջնորդությամբ զարգանում էր հայ-թուրքական գործընթացն ու հասնում արձանագրությունների ստորագրման փուլին: Ահա այդ Կալմի-Ռեյը ապրիլի հենց նախաշեմին եկավ Հայաստան: Իհարկե, դժվար է միարժեք ասել, որ նրան Հայաստան կարող էր բերել հենց միայն հայ-թուրքական գործընթացի հոգսը, որից, ինչպես տիկին Միշելինը Երեւանում հայտարարեց, Շվեյցարիան դեռ չի հրաժարվել: Նախագահ Կալմի-Ռեյին Հայաստան կարող էին բերել ասենք ֆինանսական հարցեր, որոնք կարող էին առնչվել շվեյցարական բանկերի եւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շատ հավանական կապի հետ:
Բայց եթե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական միջնորդի ներկայությամբ բարձրացնում է Օբամայի ուղերձից հայկական կողմի ակնկալիքի հարցը, պետք է ենթադրել, որ տիկին Միշելինը Երեւանում բավական լրջորեն հայ-թուրքական հարց է բարձրացրել: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանին կամ ներկայացվել են իր իսկ հայտարարած սառեցումը ջերմացնելու ուղիներ, կամ էլ հնչել է այդ ուղիներն անձամբ գտնելու հորդոր: Սերժ Սարգսյանն էլ գուցե ի պատասխան փորձել է Արեւմուտքին ինչ որ պարտավորության առաջ դնել, իհարկե գերադասելով հրապարակային խնդրանքի ոճը, քան թե վերջնագրի կամ շանտաժի, որովհետեւ ի վերջո գործ ունի Միացյալ Նահանգների հետ:
Բայց, հնարավոր է նաեւ, որ Սերժ Սարգսյանն ուղղակի պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի փետրվարի 28-ին Պետհամալսարանում ունեցած բավական կոշտ ելույթին` Հայաստանում ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության թեմայով: Ի պատասխան այն բանի, որ ԱՄՆ իր դեսպանի շուրթերով Հայաստանին հիշեցրել է ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության ուղղությամբ անելիքի մասին, Սերժ Սարգսյանը թերեւս որոշել է ԱՄՆ իշխանությանը հիշեցնել ցեղասպանության ճանաչման խոստման մասին` իհարկե կրկին խնդրանքի ոճով, որովհետեւ ի վերջո ԱՄՆ Հայաստանին հիշեցնելու անհամեմատ ավելի շատ բան կունենա, եւ Սերժ Սարգսյանի համար կարեւոր է կամուրջները չայրելը: Իսկ այդ հիշեցումն էլ նա արել է հեղինակավոր արտասահմանցի հյուրի, այն էլ բարեկիրթ տիկնոջ ներկայությամբ, որպեսզի հետո իր խոսքը շուռ չտան եւ Բայդենի օրինակով չասեն, թե ինքը հակառակն է խնդրել` չարտասանել ցեղասպանություն բառը: Հիմա եթե հանկարծ ԱՄՆ փոխնախագահը կամ այլ պաշտոնյա այդպիսի բան ասի, Սերժ Սարգսյանն առանց երկմտելու կվկայակոչի տիկին Միշելինին: Հազիվ թե եվրոպացի այդ ազնվաբարո տիկինն ասի, թե չի լսել ինչ է ասել Սերժ Սարգսյանը:
Բոլոր դեպքերում, շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է պատասխանելու ԱՄՆ Սերժ Սարգսյանի խնդրանքին, եւ հատկապես որ ուղղության վրա է պատասխանելու` հայ-թուրքական գործընթաց, Ղարաբաղի հարց, թե ներքին կյանք:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment