«Լրագիր» 1-4-2011- Թուրքիայի բանակի ժանդարմերիայի ստորաբաժանումները Սիրիային սահմանակից Հաթայ գավառում վերացրել են Քրդական բանվորական կուսակցության 7 ապստամբների, գրում են տեղի ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Էրդողանը զանգահարել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին եւ իր խորը մտահոգությունն էր հայտնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
“Սիրիայի իրադարձություններն անմիջական ազդեցություն կունենան հարեւան Թուրքիայի վրա: Թուրքիայի համար մեծ վտանգ են ներկայացնում 1,4 միլիոն քրդերը, որ ապրում են Սիրիայում: Ձեզ չարժե հեռանալ պաշտոնից հենց քրդական գործոնի պատճառով: Եթե դա տեղի ունենա, ապա ձեր 1,4 միլիոն քրդերը, Թուրքիայում բնակվող 15 միլիոն քրդերը, Իրանում բնակվող 7 միլիոն քրդերը եւ Իրաքի հյուսիսում բնակվող 6 միլիոն քրդերը ոտքի կկանգնեն միասին եւ կպահանջեն առանձին պետություն”, ասել էր Էրդողանը:
Նշվում է, որ այդ մտահոգությունների պատճառով Անկարան ու Դամասկոսը 2009 թվականին ստորագրեցին “Բարձրագույն ռազմական գործակցության մասին” հիմնական պայմանագիրը, իսկ 2010 թվականի ապրիլին տեղի ունեցան համատեղ առաջին զորավարժությունները:
Իսկ օրերս Իրաքում թուրք-իրաքյան բանակցության առանցքում ահաբեկչության դեմ համատեղ պայքարն էր, որին համառորեն կոչ էր անում իրաքյան կողմին Թուրքիայի վարչապետը:
Էրդողանը Իրաքի ղեկավարությանը հիշեցրել է այն մասին, որ հյուսիսային Իրաքում Թուրքիային սպառնացող ահաբեկիչների առկայությունը “լուրջ խոչընդոտ է հանդիսանում թուրք-իրաքյան գործակցության ամրապնդման եւ խորացման ճանապարհին” եւ ընդգծել է տվյալ խնդրի համատեղ լուծման անհրաժեշտությունը:

No comments:
Post a Comment