Panorama.am. 1-4-2011- Ներքաղաքական զարգացումների ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլու հայտարարությունը, թե Թուրքիան 2015թ-ին կառերեսվի մի շարք խնդիրների հետ, այդ թվում նաև Հայկական հարցի, կարծես այդքան էլ մեծ ուշադրության չարժանացավ: Սակայն թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի կարծիքով, նախքան մեկնաբանելը այդ հայտարարությունը, հարկ է քննարկել նախորդները, որոնք էլ հանգեցրին վերջին զարգացումներին. «Մասնավորապես հարկ է առանձնացնել Թուրքիայի խոհրդարանի խոսնակի հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրություններով վերջ է դրվում Հայկական քննարկմանը, քանզի այն պետք է թողնել երկկողմ քննարկումներին»,- հայտարարեց այսօրվա ասուլիսում թուրքագետը:
Ընդ որում ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ նմանատիպ հայտարարությամբ խոսնակը, բացի Ֆրանսիայից, հանդես է եկել նաև Կանադայում և Շվեյցարիայում, ինչը նշանակում է, որ թուրքերը շարունակում են շահարկել հայտնի արձանագրությունների ` պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող դրույթը. «Ընդ որում փորձում են շահարկել հենց այն երեք երկրներում, որտեղ Ցեղասպանության ժխտումը պատժվում է քրեորեն»,- ընդգծեց տիկին Հովհաննիսյանը:
Բայց, միևնույն ժամանակ, թուրքերն իրենք էլ հասկանում են, որ այդ բոլոր հնարքները իրենց սպառել են և դա ակնհայտ երևում է նրանց պաշտոնյաների հայտարարություններից, որոնք մեծ մասամբ ակնարկում են ՀՀ ՍԴ հայտնի որոշումը` պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը բացառող. «Ակնհայտ է, որ չփոխելով ռազմավարությունը Հայոց Ցեղասպանության ժխտման վերաբերյալ և ամեն կերպ պայքարելով դրա միջազգային ճանաչման գործընթացի դեմ, թուրքերը մշակել են նոր մարտավարություն` փորձում են լղոզել, աղավաղել Ցեղասպանության խնդիրը ու ընդհանրապես անտեսել դրա հետևանքները»:
Ինչ վերաբերում է Դավութօղլուի հայտարարությանը, որը թուրքագետը որակում է իբրև ծրագրային, քանզի նրան վախեցնում է այն փաստը, որ թուրք հասարակությունը քննարկում է Ցեղասպանությունը. «Թուրքիայի հասարակությունը չի կարող չնկատել, որ Ցեղասպանության մասին իրենց ընտանիքում եղած հիշողությունները չեն համընկնում թուրք իշխանության տեսակետի հետ և դա է անհանգստացնում թուրք իշխանություններին, որոնք փորձում են փոխել այդ հիշողությունների վեկտորը»,- հայտարարեց բանախոսը:
Միևնույն ժամանակ մերժողական այդ վեկտորը իշխանությունները փորձում են տեղափոխել երկրի ներս և նույն Դավութօղլուն ասում է, որ դա ոչ միայն հայերի, այլև թուրքերի ողբերությունն է և այդ ողբերգությունը տեղի է ունեցել Թուրքայի քաղաքացիների հետ.
«Սա նշանակում է, որ խնդիրը տեղափոխելով երկրի ներս, ասում են, թե միանձնյա են քննարկելու այն և որ արտաքին աշխարհը դրա հետ գործ չունի և այնքան էլ իրավասու չէ, երբ փորձում է խառնվել այդ խնդիրներին»:
Թուրք իշխանավորները խնդիրը երկրի ներսում պահելով փորձում են այն վերահսկելի դարձնել և մարտավարությունն այսօր հենց դա է:

No comments:
Post a Comment