Wednesday, May 11, 2011

Մենք կարող ենք օրական 62 չվերթ խփել Ադրբեջանում. Արցախի ՊԲ հրամանատար

HayNews.am. 9-5-2011- Հաղթանակի եւ խաղաղության տոնի օրը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հանգիստ է:
«Վերջին 5 ամսվա ընթացքում այսօր ամենից հանգիստ օրն է եղել», – այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` Շուշիում պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցություններին եւ դրանց հաջորդող կրակոցներին շփման գծում` Մովսես Հակոբյանը կարծիք հայտնեց, որ այդպիսով ադրբեջանական կողմը փորձում է շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին, որպեսզի որոշակի ճնշումներ գործադրեն Լեռնային Ղարաբաղի հանդեպ:
«Բանակի համար դա անընդունելի է, եւ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ բանակի վրա», – հավելեց ԼՂ պաշտպանության նախարարը:
Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման առնչությամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին:
«Եթե պետական պաշտոնյան իր ուժերից վեր հայտարարություններ է անում, չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ այն ինչ հայտարարում է, չի կարող իրականացնել», – ասաց պաշտպանության նախարարն ու հավելեց. – «Մենք կարող ենք օրական մոտ 62 քաղաքացիական չվերթ Ադրբեջանի տարածքում հրթիռակոծել, որը չենք իրականացնում, եւ հասկանում ենք, որ քաղաքացիական օդանավերը ռմբակոծելը հանցագործություն է»:

No comments: