Wednesday, May 11, 2011

PKK–ն պատժիչ գործողություններ է սկսել թուրքական բանակի դեմ. սպանվել է 3 թուրք զինվոր

Tert.am. 10-5-2011- Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ռազմական թևը հանդիսացող Ժողովրդի/ժողովրդական պաշտպանության ուժերը (HPG) գործողություններ են սկսել թուրքական բանակի դեմ։ Այս մասին տեղեկացնում են քրդական լրատվամիջոցները՝ նշելով, որ HPG–ի կողմից գործողություներն իրականացվում են ի պատասխան թուրքական բանակի կողմից Շըրնաքում և Դերսիմում իրականացվող օպերացիաների։
HPG–ի կողմից արված հայտարարությունում նշվում է, որ մայիսի 6-ից մինչև հիմա իրականացվել են երեք գործողություններ, որոնց արդյունքում սպանվել են թուրքական բանակի երեք զինվորներ։
Առաջին գործողությունը տեղի է ունեցել Դերսիմում մայիսի 6-ին։ Քուրդ զինյալները հարձակում են իրականացրել թուրքական ստորաբաժանումների վրա, որոնք գործողություն էին իրականացնում այդ շրջաններում։ Հարձակման արդյուքնում սպանվել է 2 թուրք զինվոր։
Հաջորդ երկու գործողություններն իրականացվել են մայիսի 9-ին Շըրնաքում։ Քուրդ զինյալները երկու առանձին հարձակումներ են իրականացրել թուրքական բանակի ռազմական ավտոշարասյուների վրա, ինչի հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր։

No comments: