Tert.am. 11.5-2011- «Ես դեռ չեմ գնում, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը»,- այսօր հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում:Նա նշեց, որ չնայած հանրային միջոցառումների ժամանակ հանրությունը հաճախ տեսնում է իրեն և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենին, սակայն Հայաստանում կատարվող հիմնական աշխատանքներն արվում են ԱՄՆ դեսպանության կողմից:
Հայաստանում ԱՄն դեսպան Մարի Յովանովիչը հունիսին ավարտում է իր եռամյա դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ Մարի Յովանովիչը կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կստանձնի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը:
«Մենք ունենք դեսպանատուն, մեր անձնակազմը, որը բազմաթիվ ծրագրեր և նախագծեր է իրականացնում Հայաստանում, նրանք աշխատում են բոլոր ոլորտներում` անվտանգության, տնտեսական զարգացման, բոլոր կարևորագույն ոլորտներում: Միշտ էլ հնարավոր է ավելին անել, և մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ` ի դեմս Հայաստանի ժողովրդի, Հայաստանի կառավարության և, ինչու չէ, նաև մասնավոր հատվածի հետ»,- ասաց դեսպան Յովանովիչը:

No comments:
Post a Comment