Wednesday, May 11, 2011

Իրանի Բուշեհրի ատոմակայանը սկսել է աշխատել

Ռուսաստանյան պետական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, սկսել է աշխատել Իրանի առայժմ միակ` Բուշեհրի ատոմակայանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ըստ «Ատոմստրոյէքսպորտ»-ի` Բուշեհրի ԱԷԿ-ի առաջին ռեակտորի աշխատանքը մեկնարկել է կիրակի օրը:
Ռուսաստանյան հենց այդ ընկերությունն էր, որ անցած տարիների ընթացքում իրականացնում էր Բուշեհրի ատոմակայանի շինարարությունը:
Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները համոզված են, որ պաշտոնական Թեհրանը մտադիր է օգտագործել Բուշեհրի ԱԷԿ-ի աշխատանքը` միջուկային ռումբ ստեղծելու համար: Իրանը հերքում է այդ մեղադրանքները:

No comments: