Wednesday, May 11, 2011

Իրանի մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին Ադրբեջանի կողմից. Ադրբեջանական սադրանք թե...

News.am. 10-5-2011- Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ այնքան սերտ են եւ ընթանում են դրական հունով, որ նման տեղեկատվությունն անգամ մեկնաբանության կարիք չի զգում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրը` ի պատասխան այաթոլլա Սեյիդ Հասան Ամերիի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի:
Արդեբիլում Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Խամենեիի ներկայացուցիչ, իմամ-ջումա, այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին սենսացիոն հայտարարություն էր արել իրանա-ադրբեջանական հարաբերությունների, նաեւ ԼՂ հարցում Իրանի դիրքորոշման վերաբերյալ: Այաթոլլա Ամելին հայտարարել էր, թե Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են ամուր պատմական եւ կրոնական արմատների վրա, չնայած Արեւմուտքը պարբերաբար փորձում է վատթարացնել դրանք: Ըստ նրա, Արեւմուտքը «խաղալով ղարաբաղյան հարցի վրա, ձգտում է պառակտում մտցնել եղբայրական ժողովուրդների միջեւ»: Ըստ իմամ-ջումայի, ղարաբաղյան հակամարտության սկսվելուն պես Իրանը որոշեց «բաց չմասնակցել, բայց եւ սովորական դիտորդ չլինել»:
«Իրանցի գործիչներն առ այսօր չեն խոսել իրենց օգնության մասին, թերեւս որոշակի դիվանագիտական նկատառումներից ելնելով, բայց ոչ ես: Ես, ելույթ ունենալով ամբիոնից, պետք է պատասխանեմ մահմեդական եղբայրների կասկածներին: Մենք Շուշիի համար պայքարող մարտիկներին ավտոշարասյուներով զենք ենք առաքել: Ստեղծվել էր ադրբեջանա-իրանական շտաբ, որի շրջանակներում Թավրիզի եւ Արդեբիլի գեներալներն օգնում էին ադրբեջանցի եղբայրներին` օր ու գիշեր փորձելով կանխել հայկական ագրեսիան»,- ասել է նա եւ հավելել, թե Իրանն օգնել է Աֆղանստանից հազարավոր զինյալների ճակատի գիծ տեղափոխելու հարցում: «Ադրբեջանում հազարավոր վկաներ են ապրում, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը»,- ասել է Սեյիդ հասան Ամելին:
Ի դեպ, այդ համատեքստում փորձագետները չեն բացառում, որ նման տեղեկատվության հայտնվելը վերջերս ստեղծված Salamnews կայքում ընդամենը կատակ է` միտված հայ-իրանական հարաբերությունների վրա ստվեր նետելու վրա:

No comments: