Tert.am. 11.5-2011- Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր՝ Ժողովրդա–հանրապետական կուսակցության պատվիրակութունը երեկ այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։Beyazgazete կայքի փոխանցմամբ՝ կուսակցության փոխնախագահ Օսման Քորություրքի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի հետ։ Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո կազմակերպվել է ասուլիս։
Օսման Քորություրքը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը հավատարիմ է մնում Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնություններին տրված իրավունքների պաշտպանությանը։
Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե «Ինչո՞ւ Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին իր ցուցակում չընդգրկեց հայ թեկնածուների», Քորություրքը հայտարարել է. «Մենք տարբերություն չենք դնում՝ հայ է, հույն, հրեա, քուրդ կամ էլ չերքեզ։ Ցավոք, ընտրություններին մասնակցելու համար դիմած 4300 անձանց շարքերում շատ արժեքավոր մարդիկ կային։ Ստիպված էինք այդ թիվը իջեցնել՝ հասցնելով 550–ի»։
Իսկ պատասխանելով այն հարցին, թե «Արդյո՞ք պատրիարքարանում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը»,– Ժողովրդա–հանրապետական կուսակցության փոխնախագահն ասել է. «Այդ թեման չենք քննարկել։ Թեմայի առնչությամբ Ժողովրդա–հանրապետական կուսակցության դիրքորոշումը հետևյալն է՝ մենք գիտենք, որ ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն երկու կողմն էլ ցավ է տեսել։ Մենք կողմնակից չենք, որ այդ իրադարձություններին տրվի ցեղասպանություն բնորոշումը։ Թող թեման քննարկեն պատմաբանները և պարզեն։ Եթե քննարկումների արդյունքում որոշ բաներ ի հայտ գան և դրանց առնչությամբ համաձայնություն ձեռք բերվի պատմաբանների միջև, մենք դա կընդունենք»։

No comments:
Post a Comment