Monday, June 13, 2011

Մոնթե Մելքոնյանի մահվանից 18 տարի է անցել

Հունիսի 12 -ին լրանում է ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի մահվան 18-րդ տարելիցը:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. Ֆրեզնոյի մոտ գտնվող Վարսելիա քաղաքում: Ավարտել է Բերկլիի համալսարանը, պատմական գիտությունների թեկնածու էր, տիրապետում էր յոթ լեզվի:
Անցած դարի 70-ականներին Մոնթեն Լիբանանում մասնակցել է քաղաքացիական պատերազմին, 1980 թ. անդամակցել է Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակին (ASALA):
Առաջին անգամ գալով Արցախ 1991թ. սեպտեմբերին` բառացիորեն հաջորդ օրը Մոնթեն ընդգրկվում է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերի մարտերում: Նա ղեկավարում է Կոռնիձորի ջոկատը, իսկ հետո` Մարտունու պաշտպանական շրջանը:
Մոնթեն մասնակցել է ԼՂՀ գրեթե բոլոր շրջանների պաշտապանական եւ ազատագրական մարտերին` նվաճելով համազգային սեր եւ հարգանք: Նրան են պատկանում խոսքերը` «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:
1993թ. հունիսի 12 -ին Մարզիլի գյուղում Մոնթեն եւ նրա զինվորները բախվում են զրահամեքենայի եւ ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների հետ, մարտի ժամանակ Մոնթեն զոհվում է:
ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման եւ բացառիկ ծառայությունների, ցուցաբերած արիության համար Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանանում է ԼՂՀ բարձրագույն` «Արացխի հերոս» կոչման` դառնալով «Ոսկե արծիվի» շքանշանակիր:
Մոնթե Մելքոնյանի աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում:

No comments: