News.am. 12-6-2011- Այս տարի Անթալիա եւ Վրաստան ուղղությամբ տուրերը թանկացել են` կապված ռուսաստանյան Tez Tour տուրիստական գործակալության հայկական մասնաճյուղի փակման հետ: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր երկրից ամենից շատ հանգստանալու են մեկնում Թուրքիա եւ Վրաստան: Պարզելու համար, թե ինչ արժե այս տարի հանգիստը այդ երկրներում, զանգահարեցինք մի շարք տուրիստական գործակալություններ:
Բոլոր տուրգործակալություններից մեզ հայտնեցին, որ Tez Tour-ի փակման պատճառով թանկացել են ավիատոմսերը, հետեւաբար` նաեւ հանգիստը: Դրանից բացի` տվյալ երկրներում թանկացել են նաեւ ծառայությունները` հյուրանոցներ, սնունդ, տրանսպորտ: Մեկ բան եւս` տարբեր տուրգործակալություններ տարբեր ծառայություններ են առաջարկվում, իսկ փաթեթների գները կախված է այն հանգամանքից, թե օրինակ` քաղաքացին ինչ հյուրանոցում է ցանկանում հանգստանալ, էքսկուրսիա ցանկանում է, թե` ոչ եւ այլն:
«Այս տարի Թուրքիայում հանգիստը թանկացել է երեք անգամ իսկ Վրաստանի դեպքում 3000 դրամով թանկացել է ճանապարհածախսը»,- այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Կոլումբտուր» գործակալությունից: 7-օրյա հանգիստը Վրաստանում, որն իր մեջ ներառում է գնալ-գալը, մնալը եւ սնունդը, «Կոլումբտուրն» առաջարկում է 75.000 դրամով, իսկ Թուրքիայի դեպքում` 300-1000 դոլար:
Easy տուրգործակալության միջոցով Թուրքիայում հանգստանալն արժե 1000-1200 դոլար, Վրաստան` 700 դոլարից սկսած, այն իր մեջ ներառոււմ է նաեւ հյուրանոցը: «Էդալեքս» տուրգործակալությունը Վրաստան տուրեր չի իրականցնում, իսկ 7 օր Թուրքիայում հանգստանալն արժե 1500 եվրո:
«Ռիմփոլ» գործակալությունից հայտնեցին, որ Քոբուլեթին այս տարի արժե 50.000 դրամ, իսկ Թուրքիան` 1300 եվրո: Իսկ «Արմանե» տուրգործակալությունում 7-օրյա հանգիստը Թուրքիայում սկսվում է 300.000 դրամից, իսկ Վրաստանում` 43.000-80.000 դրամից, ըստ որում` վերջինիս դեպքում սնունդը ներառված չէ:
«Busvoyage» տուրգործակալությունը տուրեր է իրականցնում Քոբուլեթի եւ Ուռեկի` 19.000 դրամով եւ Բաթումի` 22,000 դրամով, բայց այս գնի մեջ մտնում է միայն տրանսպորտային ծախսերը:
«Էլիտար» տուրգործակալությունը տուրեր է իրականցնում հիմնականում եվրոպական երկրներ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին տուգործակալությունից, քանի որ այս տարի Թուրքիայի գները բավականին բարձրացել են, իրենց հաճախորդները նախընտրում են հանգիստն անցկացնել Կիպրոսում եւ Բուլղարիայում, ապա` Իտալիայում եւ Իսպանիայում: Կիպրոսում 7օրյա հանգիստը սկսվում է 700 եվրոյից, Բուլղարիայում 10օրյա հանգիստը` 430.000 դրամից, Իտալիայում` 325.000 դրամից եւ Իսպանիայում` 300.000 դրամից:

No comments:
Post a Comment