Tert.am. 13-6-2011- Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում նախորդի համեմատ կին պատգամավորների թիվը կավելան 27–ով՝ հասնելով 77-ի։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական ԶԼՄ–ների փոխանցմամբ, ըստ ընտրությունների նախնական տվյալների, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից խորհրդարան կմտնի 45, Ժողովրդա–հանրապետական կուսակցությունից՝ 19, «Ազգայնական շարժում» կուսակցությունից՝ 3 կին պատգամավոր։
Բացի այդ, ընտրություններում հաղթանակ են տարել նաև «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող անկախ պատգամավորության 11 կին թեկնածուներ, որոնք նույնպես տեղ կզբաղեցնեն նոր գումարման խորհրդարանում։ Վերջիններիս թվում են նաև հայտնի քուրդ քաղաքական գործիչներ Լեյլա Զանան և Սեբահաթ Թունջելը։

No comments:
Post a Comment