Monday, June 13, 2011

Zaman. Նախիջեւանը Թուրքիայի օգնությամբ զարգացում է ապրել

Today’s Zaman-ը գրում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը Ադրբեջանի մի մասն է կազմում, վերջին 15 տարիների ընթացքում մեծ սոցիալական և տնտեսական զարգացում է ապրել:
Ըստ Zaman-ի, Թուրքիան կարևոր դեր է խաղացել Նախիջևանի զարգացման հարցում, քանի որ նրանք ունեն 15 կմ ընդհանուր սահման, և նրանց ժողովուրդներն ունեն միևնույն էթնիկ պատկանելություն, կրոն և պատմություն, գրում է Zaman-ը:
1990-ականներին, Նախիջևանի բակչությունը խիստ ծանր պայմաններում էր ապրում: Նախիջևանի դեսպանատան խոսնակ Էլսեվեր Սալմանովը փաստում է` այն ժամանակ Թուրքիայի կողմից տրամադրված օգնությունը էական նշանակություն ունեցավ:
Շրջահայաց պետական կառավարման շնորհիվ, Նախիջևանի մայրաքաղաքը անճանաչելիորեն փոխվել է վերջին 15 տարիների ընթացքում, գրում է Zaman-ը: Այն ժամանակ, երբ աշխարհը պայքարում էր համաշխարհային ճգնաժամի դեմ, 2009-ին Նախիջևանի ՀՆԱ-ն աճեց 21 %-ով: Եկամուտը մեկ շնչի հաշվով 2,600 ԱՄՆ դոլարից (2008) աճեց մինչև 3, 592 դոլար (2010):

Նախիջևանը հաջողություներ է գրանցել նաև կրթության և էներգետիկ ոլորտներում: 111 նոր դպրոցներ են կառուցվել և 57-ը վերանորոգվել վերջին տարիներին: Ըստ փորձագետների, Նախիջևանի յուրաքանչյուր տուն գազաֆիկացված է, իսկ էլեկտրաէներգիայի գողությունը զրո տոկոս է կազմում: Պետությունը կարողանում է բավարարել էլեկտրականության իր պահանջը և նաև էլեկտրաէներգիա վաճառել Թուրքիային:

Նախիջևանի ավտոմոբիլային արտադրությունը միտում ունի դառնալ արտահանվող:

No comments: