Friday, June 24, 2011

Հունաստան մեկնած 60 ռուս աղջիկների կեսը մահացել է, մյուս կեսին էլ թուրքերն են բռնաբարել

HayNews.am. 24-6-2011- CNN հեռուստաալիքը մի տեսանյութ է պատրաստել, որում խոսվում է ռուս և ուկրաինացի աղջիկների մասին, ովքեր մեկնում են Թուրքիա և Հունաստան` աշխատանք գտնելու հույսով:
Ռուս, ուկրաինացի և մոլդովացի աղջիկներն ու կանայք իրենց երկրներից Թուրքիա, մասնավորապես, Ստամբուլ են մեկնում նավերի վրա բարձված կոնտեյներներում: Կոնտեյներներում ոչ միայն ապահովված չեն լինում տարրական հիգիենայի կանոնները, այլ նաև շնչել չի լինում:
Նման մի դեպք էլ որպես օրինակ է ներկայացվում: Ռուսաստանից հունական կղզիներում աշխատելու համար 60 հոգանոց կանանց մի խումբ է հավաքագրվում գործակալությունների կողմից: Կանանց տեղավորում են կոնտեյներներում, վերցնում նրանց փաստաթղթերը:
Կանանց կեսից ավելին, սակայն, տեղ չի հասնում. նրանք մահանում են թթվածնի պակասից և վատ պայմաններից: Իսկ մյուսներն ափ են դուրս բերվում Թուրքիայում, որտեղ նրանց բռնաբարում են ոստիկանների համազգեստ կրող անձինք: Եվ միայն այս տանջանքներից հետո ռուս աղջիկները կարողանում են հասնել Հունաստան:

No comments: