Panorama.am. 24-6-2011- «Starwood Hotels & Resorts Worldwide, Inc.» ամերիկյան ընկերությունը Ադրբեջանի «SilkWay Airlines» ընկերության հետ միասին մտադիր են այս տարվա աշնանը «Sheraton» կոչված հյուրանոց շահագործման հանձնել Բաքվի միջազգային օդանավակայանում:
«APA-Economics»-ի համաձայն, այդ հյուրանոցի բացումով , «Starwood Hotels & Resorts Worldwide, Inc.»-ը ցանկանում է դուրս գալ ադրբեջանական շուկա, ինչը առաջիկա երեք տարիներին աշխարհում «Sheraton» բրենդի տակ 60 հյուրանոց բացելու նախագծի ընդլայնման ռազմավարության մի մասն է:
«Sheraton Baku Airport Hotel» հյուրանոցը տեղակայված է լինելու Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: Այնտեղ 207 հյուրասենյակ, որից 14-ը` լյուքս, ռեստորան, կոնֆերանս-դահլիճներ և այդ ցանցին պատկանող բոլոր ծառայություններ են նախատեսված:
«Ազադլիգը» ընթերցողներին հայտնում է, որ «SilkWay Airlines» ընկերությունը համատեղ ստեղծել են «Azal»-ի նախագահ Ջահանգիր Հաջիևն ու Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները: Որոշ ժամանակ առաջ այդ ընկերության հետ նույնանուն բանկ էլ է հիմնադրվել:
«Այն ժամանակ «Ազադլիգ» ռադիոկայանի հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ «SilkWay»-ը ստեղծվել է Ջահանգիր Հաջիևի և Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների կողմից: Այժմ էլ պարզվում է, որ Ջահանգիր Հաջիևն ու Իլհամ Ալիևն այս ընկերության միջոցով միասին հյուրանոց են բացում»,- հայտնում է թերթը:

No comments:
Post a Comment