«Ենի Մուսավաթ»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն ասել է, որ Շամխորի կորպուսի զորամասերում իրար հետևից տեղի ունեցող իրադարձությունները հիմք են տալիս ասելու, որ այդ զորամիավորումում անկարգություն և անկազմակերպվածություն է տիրում:
«Զինվորների ինքնասպանությունը, զինակիցների` միմյանց սպանությունը, բռնաբարությունները զինվորական կանոնադրության բացակայության ցուցանիշ է: Բանակում համատարած կաշառակերություն և կոռուպցիա է տիրում: Դա վերացնելու համար անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ անցկացնել: Զինվորների` միմյանց վրա կրակելու, ինքնասպանության դիմելու հիմքում ընկած է հրամանատարների նյութական շահերի երեսից կարգ ու կանոնի բարձիթողի վիճակը»,- ասել է փորձագետը:
Հատկանշական է, որ տարվա սկզբին ադրբեջանական բանակում տեղի ունեցած այդ զանգվածային սպանությունների հետ կապված` Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն դեռ փետրվարին faktxeber.com-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի բանակում սպաներն ու հրամանատարները փող են հավաքում զինվորներից: Այդ մասին գրել է bizimdovr.az կայքը:
«Այդ իրադարձությունների առկայությունը` բանակում տիրող անկարգությունների և ոչ կանոնադրական հարաբերությունների վկայությունն է: Որոշ սպաներ և զորամասերի հրամանատարներ ճնշման տակ զինվորներից փող և այլ բաներ են պահանջում: Դրանք բերում են զինվորների ինքնասպանությանը, իրենցից բարձր կոչում ունեցողների հանդեպ սպանություններին: Բանակում բավականաչափ կոռուպցիոն դեպքեր կան, և այդ ցավալի վիճակը ծագում է բանակում առկա ապօրինություններից»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը:
No comments:
Post a Comment