Tert.am. 14-6-2011- Իսրայելը հուսով է, որ թուրք–իսրայելական հարաբերություններում առկա լարվածությունը կվերանա, և կվերականգնվեն նախկին հարաբերությունները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Հռոմում Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ ունեցած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մենք պետք է երջանիկ լինենք Թուրքիայում կայացած ժողովրդավարական ընտրություններով, որովհետև տարածաշրջանում նման բանի ականատեսը դառնալը դժվար է։ Հուսով եմ՝ վատացող մեր հարաբերությունները կվերականգնվեն»,– ասել է Նեթանյահուն՝ ընդգծելով, որ Թել Ավիվը երբեք չի ցանկացել փչացնել հարաբերությունները Անկարայի հետ։
«Հուսով եմ՝ մեր հարաբերությունները կլավանան։ 7 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելից նախկինում հանգստանալու նպատակով Թուրքիա էր մեկնում 400 հազար մարդ։ Սակայն, ցավում եմ, դա այսօր այդպես չէ»,– ասել է Իսրայելի վարչապետը։
Թուրքիական մամուլը Նեթանյահուի հայտարարությունները մեկնաբանել է որպես «հետքայլ» Թել Ավիվի դիրքորոշման մեջ։

No comments:
Post a Comment