«Լրագիր» 14-6-2011- Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը, ով նոր է վերադարձել ԱՄՆ-ից, լրագրողներին ասել է, որ շարժման անդամները ԱՄՆ տարբեր քաղաքներում մի շարք հանդիպումներ են ունեցել հայ համայնքի և ամերիկյան տարբեր շրջանակների հետ: Խզմալյանի ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում այնտեղ էին ժամանել նաև ՀԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչները:
Տիգրան Խզմալյանը նշել է նաև, որ երրորդ հանրապետության վախճանն արդեն մոտ է, և ստեղծվելու է չորրորդ հանրապետությունը: Ըստ նրա, երրորդ հանրապետությունն այնպիսի պետաիրավական ու սոցիալական հիմքերի վրա էր խարսխված, որը անխուսափելիորեն ճգնաժամի էր հանգեցնելու:
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավելու համար համակարգային փոփոխություններ են պետք, և դա հնարավոր է միայն իշխանափոխությամբ: Իշխանափոխությունից հետո պետք է ստեղծվի նոր համակարգը, որը նոր գաղափարական, սոցիալական, քաղաքական ճանապարհով է գնալու: Հենց այս գործընթացն էլ Խզմալյանն անվանում է չորրորդ հանրապետություն:
Խզմալյանի կարծիքով, եթե իշխանությունները բռնի ուժի դիմեն, ապա պատասխանատվություն են կրելու դրա համար, իսկ եթե զիջեն իշխանությունը ժողովրդին, ազգային նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի: Խզմալյանը նշել է, որ համակարգային փոփոխություններից հետո եկող իշխանության ներկայացուցիչները լինելու են քաղաքացիական ակտիվ հասարակության անդամները, որոնք պայքարում են անօրինականությունների դեմ: Սարդարապատ շարժման դերը, ըստ նրա, լինելու է այն, որ իրենք անցումային խումբ են լինելու և առաջին հարվածն իրենց վրա են վերցնելու:

No comments:
Post a Comment