Friday, June 24, 2011

Անկարան հույսը դրել է ղարաբաղյան հարցում իր «դիվանագիտական ակտիվության» վրա

News.am. 24-6-2011- Անկարան հույս ունի, որ Հարավային Կովկասում դիվանագիտական ակտիվությունը կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղաշարժի։ Այս մասին Վաշինգթոնում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը։
Նրա խոսքով, այդ տեղաշարժերը կօգնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերին։
ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն իր հերթին ասել է, որ Վաշինգթոնը սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցմանը, հայտնում է APA-ն։

No comments: