«ԱԶԳ», 14-06-2011- ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում միակ թեկնածուն Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար, իտալացի դիվանագետ Լամբերտո Զանիերն է: Վերջինիս թեկնածությունը հաստատման է ներկայացվել Լիտվայի առաքելության կողմից: Առաջիկա 10 օրերի ընթացքում կգործի այսպես կոչված «լռության ընթացակարգը». եթե ԵԱՀԿ անդամ-երկրներից որեւէ մեկը դեմ չարտահայտվի թեկնածությանը, ապա կհամարվի, որ կոնսենսուսի սկզբունքը պահպանված է, եւ նշանակումը կկայանա: 2005թ.-ից ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է ֆրանսիացի դիվանագետ Մարկ Պերրեն դը Բրիշամբոն:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով, նրա լիազորությունները կարող են երկարացվել եւս մեկ ժամկետով: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պարտավոր է հետեւել կառույցում ընդունված որոշումների իրականացմանը, աջակցել մշտական խորհրդին, որի առջեւ եւ հաշվետու է, խրախուսել անդամ-երկրների միջեւ երկխոսությունն ու բանակցությունները, կազմակերպել եւ կոորդինացնել ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությունը: Նա կարող է որոշում ընդունող մարմինների ուշադրությանը ներկայացնել իր իրավասության շրջանակում գտնվող ամեն մի հարց եւ հանդես է գալիսՙ որպես գործող նախագահի ներկայացուցիչ:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին, բացի իտալացի Լամբերտո Զանիերից, հավակնում էին նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Ժոաու Սոարեշը, Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը, Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Էրսին Էրչինը: Մինչ այժմ ամենահավանական թեկնածուն համարվում էր Ավստրիայի նախկին արտգործնախարարը, սակայն կիրակի Թուրքիան հայտարարել էր, թե պատրաստվում է արգելափակել Պլասնիկի նշանակումը, ինչից հետո վերջինիս թեկնածությունը հանվեց: Անկարայի այս քայլն արդեն դժգոհություն է առաջացրել Վիեննայում, եւ Ավստրիայի արտգործնախարար Մ. Շպինդելեգերի խոսքով, կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ հարաբերությունների սառեցման: Նշենք, որ դեռեւս Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Ուրսուլա Պլասնիկն աչքի էր ընկել Թուրքիայիՙ ԵՄ անդամակցության հարցումՙ ոչ այնքան «հուսադրող» հայտարարություններով: Նա, մասնավորապես, առաջարկել էր ԵՄ հետ համագործակցության «բավականին սերտ մակարդակ», ցանկալի անդամակցության փոխարեն:
Ինչպես նշվեց, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուն էր առաջարկել նաեւ Անկարան: Էրսին Էրչինի թեկնածությունը, սակայն, արգելափակվել էր Հայաստանի եւ Կիպրոսի Հանրապետության կողմից: Թե ինչով կարող էր հղի լինել միջազգային այս կառույցի կոորդինացումը թուրք պաշտոնյայի կողմից, մեզ հուշում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում թուրք պատգամավոր Մովլութ Չավուշօղլուի նշանակման փորձը: Դեպքերի համանման զարգացումը ԵԱՀԿ-ում փաստորեն հնարավոր դարձավ կանխել կառույցում հայ-կիպրական համատեղ ջանքերի շնորհիվ:
Թերեւս Կիպրոսի Հանրապետության հետ մեր ընդհանրությունները բավականաչափ են. գլխավոր նմանությունը Թուրքիայի քաղաքականությունն է երկու պետությունների նկատմամբ: Թերեւս պատահական չէ, որ ԵՄ խորհրդարանի կողմից Թուրքիայի առնչությամբ ընդունված գրեթե բոլոր բանաձեւերում միաժամանակ ընդգծվում է Կիպրոսի համար թուրքական նավահանգիստներն ու օդանավակայանները բացելու եւ Հայաստանի շրջափակումը դադարեցնելու պահանջը: Ուստի եւ Կիպրոսի հետ համագործակցության անհրաժեշտությունը վաղուց էր ծնվել: Սակայն միջազգային ասպարեզում կղզի-պետության հետ գործողությունների կոորդինացումը հնարավոր դարձավ այս տարվա հունվարին երկու երկրների նախագահների միջեւ հայ-կիպրական համատեղ հռչակագրի ստորագրումից հետո, որում մասնավորապես ընդգծվում է ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում քաղաքական կապերն ու համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Մյուս կողմիցՙ փաստաթղթում կողմերն ընդգծում են «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան եւ փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման հիման վրա հարեւան պետությունների հետ առանց նախապայմանների, բնականոն հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը»: Թերեւս ակնհայտ է, թե խոսքն ում է վերաբերում. արեւելյան հարեւանի շրջափակում, հարավային հարեւանի հաղորդակցության ուղիների արգելափակում, եւ այս ամենը Եվրոմիության անդամության թեկնածու երկրի կողմից: Բրյուսելն Անկարայից հեռու է բավականաչափ, այս հանգամանքը թերեւս թույլ չի տալիս շատ երեւույթներ ժամանակին նկատել, մինչդեռ Նիկոսիան ԵՄ այն մայրաքաղաքներից է, որոնք Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության արդյունքները մինչեւ օրս զգում են սեփական մաշկի վրա: Միաժամանակ հայ-կիպրական բարեկամությունն այն խթանն է, որը կօգնի մշտապես եվրոպացիների հիշողության մեջ թարմ պահել Թուրքիայի ապակառուցողական ուղեգիծը նաեւ հայերիս նկատմամբ:
Երբեմն միջպետական տարբեր փաստաթղթերի կնքման մասին լուրերը շատերս ընկալում ենք որպես հերթական ձեւական քայլ: Հաճելի է, սակայն, որ հայ-կիպրական համաձայնագիրը փաստորեն չդարձավ դեկլարատիվ հերթական փաստաթուղթը:
Մ. ՍԵՄԵՐՋՅԱՆ

No comments:
Post a Comment