Tuesday, June 14, 2011

ԼՂ կարգավորման հարցում շարժիչ ուժը Մեդվեդևն է. NYT

Tert.am.13-6-2011- «Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարները շաբաթ փակ դռների հետևում հանդիպեցին, քանի որ միջազգային միջնորդներն ուժեղացրել էին ճնշումը՝ ԼՂ վիճելի տարածքի շուրջ երկարատև հակամարտության հարցում առաջընթացի հասնելու համար»,– «Հայաստանը և Ադրբեջանը հանդիպում են՝ տարածքային վեճին վերջ տալու համար» վերտառությամբ հոդվածում գրում է ամերիկյան The New York Times պարբերականը։
Հոդվածագիրն այնուհետ նշում է, որ, վերլուծաբանների կարծիքով, հունիսի 25–ին Կազանում կայանալիք Սարգսյան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպումը տարածքային վեճին վերջ դնելու լավագույն հնարավորությունն է. «Շարժիչ ուժը մեծապես Մեդվեդևն է, որն իր ժամանակն ու հեղինակությունն է ներդրել է՝ վեճը կարգավորելու համար»,– գրում է հոդվածագիրը և հիշեցնում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի այն խոսքերը, որ Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ Ռուսաստանի նպատակն է լինելու համոզել կողմերին համաձայնեցնել մի շարք «հիմնարար սկզբունքներ», «որոնք բանակցությունների ճանապարհով ձեռք էին բերվել ավելի քան 5 տարի առաջ»։

No comments: