«ԱԶԳ», 14-06-2011- «Այս այցելությունը ցույց տվեց, որ մեր փոխհարաբերություններն առավել զարգանում են ու անցնում մի նոր փուլ, ինչը ենթադրում է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանում Վրաց առաքելական ուղղափառ ինքնուրույն եկեղեցու իրավական կարգավիճակի համաչափ որոշում, ինչպես նաեւ փոխգործակցություն` բացելով պարիտետային սկզբունքով Վրաստանում հայկական (Գրիգորյան) տաճարները, իսկ Հայաստանում վրացական եկեղեցիները»: Ոչ ավել, ոչ պակաս, ըստ վրացական առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցների, այսպիսի փաստաթղթային ամրագրում է ստացել Հայոց կաթողիկոսի պատմական այցելությունը Վրաստան: Բարեբախտաբար դա չհաստատվեց Հայ եկեղեցու կողմից: Ընդհակառակը, Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քհն. Մելիքյանը երեկ հերքել է դա «Հայլուրի» թղթակցին պատասխանելիս եւ ասել, որ Վեհափառ հայրապետի այցի ավարտին հավանաբար միացյալ կոմյունիկե ստորագրվի:
Այսուհանդերձ, վրացական լրատվամիջոցների պնդմամբ հունիսի 11-ին «ստորագրված» կոմյունիկեի տեքստը ցույց է տալիս այն նկրտումները, որ ունեն վրաց եկեղեցին ու պետությունը Հայաստանումՙ ի դիմաց Վրաստանում Հայ եկեղեցուն ինչ-որ «զիջումներ» անելուն: Ըստ այդ տեքստի, հայոց եւ վրաց հոգեւոր առաջնորդները համաձայնել են, որ վերը նշվածը կարգավորելու համար անհրաժեշտ են համարում նախ ստեղծել միջեկեղեցական երկկողմ հանձնաժողով, ինչպես նաեւ խնդրանքով դիմել հայ եւ վրաց իշխանություններին` «աջակցելու հիշյալ կոմյունիկեի իրագործմանը»:
Բացի այն, որ կոմյունիկեն ներկայացնում է բացարձակ անորոշ ու անհասկանալի հեռանկար վրաց եկեղեցու հավակնությունները Հայաստանում իրագործելու առնչությամբ, ակնհայտ է, որ հիշյալ տեքստը վկայում է նաեւ այն բոլոր պնդումների սնանկությունը, թե հարեւան երկրների նաեւ հոգեւոր ոլորտներում խնդիրներ չկան: Ոչ միայն այդպիսի խնդիրներ կան, այլեւ դրանք այնպիսի լրջությամբ են ընդլայնվել ու խորացել, որ, առաջին հայացքից, Հայոց եկեղեցու համար անընդունելի այսպիսի մի գրություն է շրջանառվում:
Հասկանալի է, որ դժվար է գուշակել այն պայմաններն ու ներկայացված տեքստից դուրս ձեռք բերված պայմանավորվածությունները, որ կարող են լինել հայ եւ վրաց եկեղեցիների հոգեւոր առաջնորդների միջեւ, սակայն առնվազն տարօրինակ է, որ այսպիսի մի պահի շրջանառվում է մի տեքստ, որով վրաց եկեղեցին նույն երկրի սեփականՙ հայ քաղաքացիների պահանջը բավարարելու համար որպես պայման է առաջ քաշում վրաց եկեղեցու մուտքը մի տարածք, որտեղ անգամ ուղղափառության հետեւորդներ չկան:
Ավելին, հարց է բարձրացվում «բացելու հայ ու վրաց եկեղեցիները» համապատասխանաբար Վրաստանում եւ Հայաստանում, եւ դա այն դեպքում, երբ վրացական եկեղեցիների գոյությունը Հայաստանում որեւէ կերպ չի հաստատվում, իսկ հայկական եկեղեցիները շարունակում են ցցուն վկա լինել դրանց նկատմամբ վրացական տգեղ մոտեցման: Վստահաբար, բնավ էլ բարեհնչողության համար կամ էլ պատահականությամբ չէ, որ ընտրվել է «բացել» բառը, որի մեկնաբանություններում վրացական կողմը կարող է ամենայն հանգստությամբ «տեղավորել» ուղղակի նոր եկեղեցիների կառուցումը` զուգահեռելով դա քաղկեդոնական շրջանի եկեղեցիների նկատմամբ վերջին տարիներին կիսաձայն, բայց հաստատուն հնչեցվող նկրտումների հետ:
Ու եթե հաշվի առնենք, թե վրաց եկեղեցու ջատագովներն ու ջերմեռանդ հետեւորդներն ինչպես արագորեն հայտնվեցին Ջավախքում` անընդհատ մեծացնելով իրենց ներկայության թվային դրսեւորումները, մտնելով հայկական եկեղեցիներ, փորձելով վրացական ծեսով վրացականացնել դրանք, այնքան էլ ապահով չէ հեռանկարը, երբ վրաց քույր եկեղեցու առաջնորդ հովվապետական գավազանը ձեռքին իր քարոզն ու աղոթքը կկարդա որեւէ հայկական եկեղեցում Լոռու մի հատվածում, որտեղից կհաջողվի կարգավիճակ ունեցող հարեւան հոգեւոր կառույցին սկսելու իր «թեմի վերականգնումը»:
Բոլոր դեպքերում, այսօր եւ վաղը սպասելով ողջ ճշմարտության երեւան գալուն, տեղեկացնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը երեկ այցելեց, միշտ վրաց պատրիարք-կաթողիկոսի ուղեկցությամբ, Ախալցխե: Վաղը սպասվում է Գարեգին Բ կաթողիկոսի հովվապետական այցը Ախալքալաք:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment