Tuesday, June 14, 2011

Մամեդյարովը ղարաբաղյան հակամարտության մասին. Կարեւորն արդյունքն է այլ ոչ` գործընթացը

News.am. 13-6-2011- Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ներկայիս ստատուս-քվոն որեւէ մեկին չի բավարարում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, «Ադրբեջանի գլխավոր սկզբունքն է` հասնել արդյունքի, այլ ոչ թե բանակցությունների գործընթացը»: «Մենք հավատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ներկայիս ստատուս-քվոն որեւէ մեկին չի բավարարում, եւ, ելնելով դրանից, սպասում ենք ռեալ արդյունքների»,- ասել է նա:
Ադրբեջանի ԱԳ նախարարը միեւնույն ժամանակ նկատել է, որ բանակցություններում «որոշակի առաջընթացը» նկատելի է: «Նկատվում է կողմերի դիրքորոշումների համաձայնեցում եւ մերձեցում, բայց կան մի շարք հարցեր, որոնց շուրջ շարունակվում են ինտենսիվ բանակցությունները»,- ասել է Մամեդյարովը:
Նշենք, որ հունիսի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ հունիսի 25-ին Կազանում կայանալու է երեք երկրների նախագահների եռակողմ հանդիպումը:

No comments: