Friday, June 24, 2011

Սերժ Սարգսյանը երկու լուրջ սխալ է թույլ տվել

Լրագրողների հետ հունիսի քսանչորսի հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ասել է, որ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը երկու լուրջ սխալ է թույլ տվել:
Մեկն, ըստ Զուրաբյանի, այն է, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը եւ նաեւ այդ պատճառով է, որ ձեռնպահ է մնում Ղարաբաղի անկախությունն այժմ ճանաչելուց: Զուրաբյանը ասել է, որ դա լուրջ սխալ է եւ կարծելով, որ դա գուցե վրիպում է, համարում է, որ Սերժ Սարգսյանը պետք է անպայման ուղղի այդ վրիպումը:
Զուրաբյանի խոսքով, երկրորդ ամոթալի պնդումը վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե պատերազմ սկսի, ապա Ադրբեջանն առավելություն կունենա, քանի որ Հայաստանում ժողովրդին չեն պատրաստել պատերազմի, իսկ Ադրբեջանում պատրաստել են:
'Կարծում եմ, որ երկրի ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը իրավունք չուներ նման հայտարարություն անել: Նախ, եթե պատերազմի վտանգ կա, ինչու ժողովրդին չեն պատրաստում: Եվ երկրորդ, այդպիսի հայտարարություններով Ադրբեջանի ախորժակն ավելի է գրգռվում', ասում է Լեւոն Զուրաբյանը, նշելով, որ այդպիսի հայտարարություններ իրավունք չունի անելու մարդը, ով Հայաստանի նախագահ է հանդիսանում:

No comments: