«Լրագիր» 6-6-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայաստանյան այցն այս անգամ անսպասելի ընդհատվեց դեռ չսկսված: Մի քանի տարի առաջ, երբ Ահմադինեժադը Հայաստան էր այցելել, նրա այցն ընդհատվեց Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հուշահամալիր այցելելուց ժամեր առաջ, երբ Իրանի նախագահն իբր իր երկրում ծագած անհրաժեշտության պատճառով հեռացավ Հայաստանից: Փորձագետներից շատերն այդ ժամանակ ենթադրեցին, որ Իրանի նախագահը հավանաբար խուսափել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց եւ այդ իսկ պատճառով ներքին իրավիճակը պատճառաբանելով հեռացել է Հայաստանից:
Այս անգամ Իրանի նախագահն ընդհանրապես չեկավ Հայաստան: Հայաստանի նախագահի նստավայրը հայտարարեց, թե կողմերը պայմանավորվել են ավելի հարմար ժամկետի այցելել: Բայց թե ում համար է անհարմար եղել ներկայիս ժամկետը, չի նշվում:
Արդյոք անհարմար էր Իրանի նախագահի համար, ով ակնհայտ խնդիրներ ունի իր երկրում, որտեղ օրերս տեղեկություն տարածվեց, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսի հրամանատարը դիմել է հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիին, որպեսզի ձերբակալվեն նրա դեմ մահափորձի կազմակերպիչները, այդ թվում եւ նախագահ Ահմադինեժադը: Խամանեին սակայն խնայել է Ահմադինեժադին: Իրանի նախագահը նաեւ խնդիրներ ուներ խորհրդարանում, որտեղ նրա իմպիչմենտի գործընթացն էին սկսել: Իրանում մեծ աղմուկ հանեց նաեւ նավթի նախարարի պաշտոնը “յուրացնելու” նրա քայլը, երբ նախարարը պաշտոնանակ եղավ, ու նախագահն ինքնանշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար:
Ըստ երեւույթին, Ահմադինեժադը համարել է, որ այս պահին երկրից հեռանալով կարող է իր թիկունքում ինչ որ բաներ բաց թողնել, որոնք անդառնալի լինեն իր համար:
Չի բացառվում նաեւ, որ ժամանակն անհարմար էր Երեւանի համար: Ներկայում Երեւանը կարծես թե բավական ջերմ վերաբերմունքի է արժանանում Արեւմուտքում, որտեղ անվարան եւ անկաշկանդ ողջունում են ներքաղաքական դաշտում իշխանության կատարած քայլերը: Ըստ ամենայնի, պաշտոնական Երեւանը չի ցանկացել, որ Ահմադինեժադի այցը փչացնի Հայաստանի իշխանության հանդեպ Արեւմուտքի ջերմ վերաբերմունքի ֆոնը:
Գուցե Իրանի նախագահին Երեւանից ասել են, որ ինչի համար որ գալիս է, կարող է հանգիստ լինել` ասենք Կազանի հանդիպմանն Իրանի համար անցանկալի որեւէ սկզբունքի շուրջ փաստաթուղթ ստորագրելը: Երեւանից երեւի ասել են, որ Կազանում սպասվող Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպմանը ոչ մի թուղթ էլ չի ստորագրվի, եւ Իրանի նախագահը կարող է հանգիստ լինել եւ ավելորդ տեղը չհասնել Երեւան:

No comments:
Post a Comment