Monday, June 6, 2011

ՀՅԴ. Իրանի նախագահի այցի օրակարգում վերջին պահին հարցեր են մտցվել, որոնք Երեւանի հետ ճշգրտման կարիքն ունեին

News.am. 6-6-2011- «Ամենայն հավանականությամբ, Իրանի նախագահի այցի օրակարգում վերջին պահին հարցեր են մտցվել, որոնք ներպետական քննարկման եւ Երեւանի հետ ճշգրտման կարիքն ունեին: Երբ ես ասում եմ «ամենայն հավանականությամբ», դա նշանակում է, որ իմ խոսքերը հիմնված չեն պարզ ենթադրությունների վրա»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ընդ որում, նա չի հստակեցրել` այդ հարցերը վերաբերում էին Իրանի նախագահի այցի տնտեսական, թե քաղաքական օրակարգին: Հովհաննիսյանը նկատել է, որ Իրանի ղեկավարի այցը չեղյալ չի հայտարարվել, այլ հետաձվել է եւ Երեւանի դիրքորոշման հստակեցման դեպքում ացը կայանալու է:
Նկատենք, որ հունիսի 6-ին կայանալիք Իրանի նախագահի այցը վերջին պահին չեղյալ էր հայտարարվել վերջին պահին կողմերի երկկողմ համաձայնությամբ:

No comments: