Sunday, June 12, 2011

Հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները. Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Tert.am. 11-6-2011- Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ:
Ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում, քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները: Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի ս.թ. հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ:
Հունիսի 25-ին Ռուսաստանի Կազան քաղաքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ:

No comments: