Թուրքիայում հունիսի 12-ին խորհրդարանական ընտրություններ են, որոնք խոստանում են վճռական ազդեցություն թողնել Թուրքիայի քաղաքական հետագա հետագծի վրա: Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է թուրքագետ Արթուր Հակոբյանի հետ:
-Պարոն Հակոբյան, ի՞նչ քաղաքական պատկեր կուրվագծվի Թուրքիայում` հունիսի 12-ի ընտրություններից հետո:
-Եթե խոսենք վերլուծությունների դիտանկյունից` ակնհայտ է, որ ընտրություններում կրկին հաղթելու է Թուրքիաի վարչապետ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որին մանդատների քանակով կհաջորդի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-Հանրապետական» կուսակցությունը: Որոշակի արգելքներով կարող է խորհրդարան մտնել նաեւ ընդդիմադիր «Ազգայնական շարժում»-ը. այդ ուժը ընտրական շեմը հաղթահարելու խնդիր ունի: Եթե նախորդ խորհրդարանում այն ուներ 14 տոկոս ներկայություն, ապա հաջորդ խորհրդարանում հավանաբար կունենա 10-12 տոկոս:
Էրդողանի ղեկավարած կուսակցության հետ կապված հետազոտությունները վկայում են, որ այն կմտնի խորհրդարան` ձայների էական տարբերությամբ, ստանալով քվեների մոտ 45 տոկոսը: Չեմ բացառում նաեւ, որ Էրդողանն այս ընտրություններում հանդիպի ֆիասկոյի. նրան ընտրություններում տհաճ անակնկալ է սպասվում: Այն հուսադրող պատկերը, ինչը ցույց են տալիս հետազոտությունները, ընդամենը փափուկ բարձ են Թուրքիայի վարչապետի համար: Ինչպիսի բումով որ նա հաղթեց 2002 թվականի ԱԺ ընտրություններում, նույնպիսի բումով էլ հնարավոր է տեղի ունենա նրա նահանջը:
Էրդողանի պաշտոնավարումը ցույց տվեց նրա հիմնական` երկրի ժողովրդավարացմանն ուղղված ծրագրերի սնանկությունը. նա խոսում էր մի բանի մասին, սակայն անում ճիշտ հակառակը: Իմիտացիան եւ սուտն, ինչպես հայտնի է, ունեն ժամկետ, եւ այժմ եկել է դրանց ավարտի ժամկետը: Հիշեցնեմ խորհրդանշական մի դեպք, որը տեղի ունեցավ խորհրդարանական ընտրարշավի վերջում` Հոպա քաղաքում: Երբ Էրդողանը վերադառնում էր Բաթումիում Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ հանդիպումից, Հոպայում տեղի ունեցած միտինգը նրա համար դարձավ դժոխք, որը ցույց տվեց Թուրքիայի վարչապետի իրական վիճակը: Նա պարզապես փախավ Հոպայից, այնքան հապճեպ, որ նույնիսկ նրա թիկնապահը չկարողացավ նորմալ տեղավորվել ավտոբուսում եւ վայր ընկավ` վրաերթի ենթարկվելով մյուս թիկնապահների մեքենայի կողմից: Այս համատեքստում կուզեի մեջբերել Հոպացի քաղաքագետներից մեկի բնորոշումը Էրդողանի այցի մասին, ըստ որի` նա փաշայի պես մտավ Հոպա եւ բոշայի պես հեռացավ: Եթե Էրդողանը շարունակի նույն բիրտ գործելաոճը, հնարավոր է, որ իրավիճակը կսպառնա նաեւ նրա քաղաքական կարիերային:
-Ասացիք, որ Էրդողանը չի կատարել երկրի ժողովրդավարացմանն ուղղված իր խոստումներն ու այս ընթացքում զբաղվել է իմիտացիայով: Այդ դեպքում նրա ղեկավարած կուսակցությունն ի՞նչ ռեսուրսներով պետք է խորհրդարանում քաղաքական մեծամասնություն դառնա:
-Ես արդեն նշեցի, որ «Ազգայնական» կուսակցությունը ձայների որոշակի կորուստ ունի: Հենց այդ ձայները գնալու են «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը: Էրդողանն իր քաղաքականությունը վերջին շրջանում կառուցում է ազգայնական, ռասսիստական, ֆաշիստական հողի վրա, ինչն իր կողմը գրավեց թուրք ազգայնականներին: Էրդողանն իր իշխանավարման վերջին շրջանում անհանդուրժող վերաբերմունք սկսեց դրսեւորել ազատ խոսքի նկատմամբ: Մամուլի դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացվել, նույնիսկ իշխանական համարում ունեցող եւ Էրդողանի կառավարությանն աջակցած «Թարաֆ»-ի դեմ` Կարսի հուշարձանի վերաբերյալ քննադատական հոդված տպագրելու համար: Սա ցույց է տալիս, որ Էրդողանը ի վիճակի չէ ընդունել նույնիսկ առողջ քննադատությունը:
Այս տարիների ընթացքում նա կարողացավ թուլացնել թե զինվորականությանը, թե դատական համակարգը` այն համալրելով իրեն հավատարիմ մարդկանցով, ինչը նրա գործողությունները դարձրին ավելի ագրեսիվ եւ անհանդուրժողական: Այնուհանդերձ, Էրդողանի կառավարան տարիներին արձանագրվեցին նաեւ դրական տեղաշարժեր, որոնք էլ կստիպեն մարդկանց քվեարկել նրա օգտին: Էրդողանն ունի իրեն համակրողների, երկրպագուների մեծ բանակ, որոնք կուրորեն հավատում են նրան եւ շարունակելու են քվեարկել նրա օգտին: Քվեարկողների ստվար զանգվածն առաջնորդվում է զուտ նյութական բարեկեցության սկզբունքով, քանի որ Էրդողանի կառավարությանն իրոք հաջողվել է լուրջ առաջընթաց գրանցել Թուրքիայի տնտեսության մեջ, ինչը չնկատելը օբյեկտիվ չէ: Այն հաջողությունները, որոնք նա գրանցել է տնտեսական քաղաքկանության մեջ, նա փորձում է գործի դնել իր անձնական ամբիցիաների համար: Ուստի` այս ընտրությունները Էրդողանի վերջի սկիզբն են հանդիսանալու:
-Իսկ ի՞նչն է Ձեզ հիմք տալիս նման պնդում անելու համար:
-Խոսքն այն մասին է, որ Էրդողանի եւ նրա կուսակցության քաղաքական կշիռն այլեւս աճ չի արձանագրելու, այլ`անկում: Դրան են նպաստելու մի շարք հանգամանքներ` ժողովրդավարացման իմիտացիա, քրդական հարցի կարգավորման տապալում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ֆիասկո, ազատ մամուլի դեմ սկսված ոտնձգություններ, լրագրողների դեմ հետապնդումներ, իսլամական աշխարհին ու կարգերին մերձեցող քաղաքականություն, ազգայնամոլական ուղղվածություն: Սրանք լուրջ գործոններ են քաղաքական վարկանիշի անկում արձանագրելու համար:
Բացի այդ` Էրդողանին այսքան ժամանակ աջակցություն ցուցաբերած Արեւմուտքն այլեւս հասկացել է, որ նա ձգտում է դառնալ միապետ, ով կարող է ամեն պահ դուրս գալ վերահսկողությունից եւ անկանխատեսելի քայլեր անել ի վնաս Թուրքիայի եւ տարածաշրջանի:
- Անդրադառնանք Հայաստան-Թուրքիա հարաբերություններին. շատ վերլուծաբաններ հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսելիս նշում էին, թե դրանց վավերացման մասին ավելորդ է խոսել` մինչեւ Թուրքիայում տեղի ուենալիք ԱԺ ընտրությունները: Կարծում եք Էրդողանի կառավարությունը ընտրություններից հետո կվերադառնա՞ հայ-թուրքական գործընթացին եւ ինչ զարգացումենր կլինեն այդ ուղղությամբ:
-Հայ-թուրքական արձանագրությունների ի հայտ գալու հաջորդ օրն իսկ Էրդողանը թաղեց դրանք` բազմիցս հայտարարելով, թե` հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ԼՂ հարցը: Թուրքիայի վարչապետը ցույց տվեց, որ հայ-թուրքական արձանագրություններն ընդամենը միջոց են` խոսել ՀՀ-Թուրքիա կարգավորման մասին, որի ուղղությամբ Էրդողանն այս ընթացքում եւ ոչ մի ռեալ քայլ չի արել: Չեմ կարծում, որ ընտրություններից հետո նա սեփական նախաձեռնությամբ անդրադառնա այդ խնդրին: Նման բան հնարավոր է միայն տարածաշրջանային լուրջ գործընթացների, (այդ թվում եւ ԼՂ խնդրի հետ կապված), ինչպես նաեւ Թուրքիա-Արեւմուտք հարաբերություններում տեղի ունեցած զարգացումների դեպքում: Հնարավոր է Էրդողանը կրկին վերակենդանացնի գործընթացը` կրկնելով նույն գործելաոճը` ընդամենը խոսել, սակայն ոչ մի քայլ չանել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Զրուցեց Հեղինե Մանուկյանը

No comments:
Post a Comment