Tuesday, June 14, 2011

Արցախի հարցով ցանկացած պարտադրված լուծում տանելու է պատերազմի. Վահան Շիրխանյան

«Առավոտի» թղթակիցը զրուցել է ՍԴՀԿ Կեդրոնական վարչության անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահի հանդիպման ժամանակ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մեծ համաձայնագրի հիմնական սկզբունքները համաձայնեցվեն (ինչը նշանակում է առնվազն 2 ազատագրված շրջանների վերադարձ), Շիրխանյանը պատասխանել է. «Մեծ համաձայնագրեր մենք տեսել են առնվազն երկու անգամ՝ 1997-ին և 2007-ին: Տեսել ենք նաև 2008-ի հայ-թուրքականը: Դրանք բոլորը եղել են դրսից պարտադրվող և չեն իրականացվել»:
Թերթը գրում է. «Ակնհայտ համարելով բանակցությունների զգալի ակտիվացումը՝ մեր զրուցակիցը գտնում է, որ ԼՂՀ հարցի իրական լուծումը կարող է լինել միայն երկու դեպքում. երբ առկա լինի մեծ համաձայնություն գերտերությունների միջև և, իհարկե, ոչ միայն ԼՂՀ հարցով, և երբ երկու ազգերը հաշտվելու պատրաստ կլինեն: «Այսօր ոչ միայն չկա այս կարևորագույն նախադրյալներից և ոչ մեկը, այլև խորանում են հակասությունները գերտերությունների միջև և ատելությունը երկու ազգերի միջև: Այս պայմաններում ցանկացած պարտադրված լուծում տանելու է պատերազմի»:
Շիրխանյանը նաև նշել է. «Չեմ զարմանա, որ եթե առաջիկայում բանակցություններ սկսվեն տարածքների փոխանակման և Արցախի անկախության ճանաչման շուրջ: Ստատուս-քվոյի պահպանումը այսօր Ադրբեջանի ղեկավարության համար իշխանութոյւնը պահելումիակ ճանապարհն է»:

No comments: