Tuesday, June 14, 2011

Ֆաշիզմը` թուրքական ոստիկանությունում

Panorama.am.14-6-2011- Ազգային փոքրամասնությունների, Թուրքիայի արտաքին քաղաքականության, կրոնի և պետության թեմաները հետազոտող թուրք գրող, հրատարակիչ Բասքըն Օրանը «Թուրք վրիժառուների բրիգադ» խմբավորման անդամներից մեկի կողմից մահվան սպառնալիքով էլեկտրոնային նամակ է ստացել:
Այս մասին իրազեկող «Firat» լրատվական կայքը, նշում է, որ Բասքըն Օրանն ապշած է մնացել, երբ պատկան մարմիններին դիմելուց հետո պարզել է, որ սպառնացողը Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակից է:
Ներկայացված դատական հայցի դատալսումը նշանակվել է հուլիսի 27-ին: Նույն աղբյուրի համաձայն` հիշյալ նամակում Օրանը մեղադրվում է հայերին ստորաբար օգնելու և թուրք ժողովրդին դավաճանելու համար:

«Շներիդ հավաքի և գնա Հայաստան, այլապես մահն անխուսափելի կլինի քեզ համար»,- ասված է եղել սպառնագին նամակում, որտեղ որպես թիրախներ նշված են եղել նաև Էթհեն Մահչուփյանի, Օսման Բայդեմիրի, Սեբահաթ Թունջելի և Աքըն Բիրդալի անունները:

No comments: