Tuesday, June 14, 2011

Ֆրանսիայի նախագահի հայ թեկնածու

Ֆրանսիայում 21-ամյա Մաքսիմ Վերները որոշել է մասնակցել 2012թ. նախագահի ընտրությանը: Մաքսիմի հայրը տաքսիստ է, մայրը ֆրանսահայ է: Նա արդեն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որը վերնագրված է` “Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք մեզ. 89 առաջարկ 2012-ի համար”:
Երիտասարդ թեկնածուն այլ առաջարկների թվում առաջարկում է վերացնել վարորդական իրավունք ստանալու համար գանձվող վճարները, նշելով, թե դրանք կարող է վճարել կառավարությունը եւ ավտոճանապարհային ընկերությունները: Նա նաեւ ցանկանում է ապահովել երիտասարդների զբաղվածությունը:
Մաքսիմի առաջադրումն իսկական սենսացիա է Ֆրանսիայում: Արդեն բազմաթիվ թերթերում հոդվածներ են լույս տեսել, եւ նրան հյուրընկալել են մի շարք հեռուստաալիքներ:
Ժան Էքյան, Փարիզ

No comments: