Tuesday, June 14, 2011

ԱՍԱԼԱ-ի վրեժխնդրությունից փրկված թուրք դիվնագետը ինքնասպան է եղել

Թուրք պաշտոնաթող կադրային դիվանագետ 77-ամյա Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը ատրճանակի կրակոցով սպանել է իր կնոջն ու նույն զենքով ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Նրանց դիերը գտնվել են ծովափնյա գոտու ծառածածկ մի հատվածում:
Նշվում է նաև, որ ինքնասպան եղած հիշյալ թուրք դիվանագետը 1977 թվականին Բեյրութի թուրքական դեսպանատանը պաշտոնավարելիս է եղել որպես վարչական հարցերով կցորդ (ատաշե): Նա եղել է Հայաստանի ազտագրության հայ գաղտնի բանակի (ASALA) վրեժխնդրական հարձակման թիրախներից է եղել, բայց կարողացել խուսափել ոչնչացումից:
Մխիթար Նազարյան, թուրքագետ

No comments: