Tert.am. 14-6-2011- «Ես կհամարձակվեմ ասել, որ ոչ, ամեն ինչ տապալված չէ, ինչ-որ ձևեր, այնուամենայնիվ, կգտնվեն երկխոսելու»,- Tert.am-ին ասաց ՀՀՇ նախկին անդամ, 3Ա նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք իշխանության կողմից ՀԱԿ-ի հետ բանակցող պատվիրակություն կազմելու առաջարկը մերժելը կարող է վկայել այն մասին, որ երկխոսության գործընթացը տապալված է:
Կարապետ Ռուբինյանի խոսքով` երկխոսությունը պահպանելու այլ ձևեր կգտնվեն, սակայն պատվիրակություն կազմել իշխանությունը չի ցանկանա: «Եթե համաձայնեն էլ, ապա ոչ հիմա»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը իշխանությունների հետ ֆորմալ երկխոսություն վարելու համար հինգ հոգանոց պատվիրակություն է ձևավորել և սպասում է, որ իշխանությունն էլ իր պատվիրակությունը կազմի: Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահները, ՀՀԿ մամուլի խոսնակը, սակայն, հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում նման պատվիրակություն կազմել, և նման հարց իրենց օրակարգում չկա: Ընդդիմությունը սակայն պնդում է, որ հարցի շուրջ սպասում է անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին:

No comments:
Post a Comment