Panorama.am. 14-3-2011- Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է նոր կառավարության ձևավորման մասին, որտեղ պորտֆելների մեծ մասը բաժին է հասել «Հեզբոլահ» շարժմանն ու նրա դաշնակիցներին:
Այս մասին հայտնում են օտարերկրյա լրատվամիջոցները:
Երկրում կառավարության ձևավորման շուրջ բանակցություններն ընթանում էին վերջին հինգ ամիսների ընթացքում: Նախագահ Միշել Սուլեյմանը կառավարություն ձևավորելու հրահանգ տվել էր դեռևս հունվարի 25-ին:
Լիբանանի նախկին կառավարությունը, որ գլխավորում էր Սաադ Հարիրին, հրաժարական էր տվել հունվարի 12-ին, երբ կառավարությունը լքել էին «Հեզբոլահ»-ը ներկայացնող 11 նախարարներ: Շիաներին ներկայացնող շարժման ղեկավարները Սաադ Հարիրից պահանջում էին դադարեցնել նրա հոր` Ռաֆիկ Հարիրիի սպանությունը քննող Հաագայի միջազգային տրիբունալի հետ համագործակցությունը:
Լիբանանում «Հեզբոլահ»-ի իշխանության գալն Արևմուտքի կողմից չի ողջունվում: Նախորդիվ արդեն մտահոգություններ հայտնվել են այս առնչությամբ: Իսկ ամերիկյան կառավարությունը, սպասելով նոր կառավարության ձևավորմանը, դադարեցրել էր սպառազինությունների մատակարարումը:

No comments:
Post a Comment